Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 122-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Վարազդատ Հովհաննիսյանի» ներկայացրած հայտը և N 003524 /879515087/ և N 003523 /1098718908/ վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր Վարազդատ Հովհաննիսյանին (պետական հաշվառման համար՝ 80.852158) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 1 փողոց N 30 հասցեում գտնվող 98 քմ առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2023 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: