Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստաված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Տիգրան Աշոտի Խաչիյանի դիմումը՝ որոշում եմ
1․Քաղաքացիներ Տիգրան Աշոտի և Մանվել Աշոտի Խաչիյանների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 07-046-0177-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,41151 հա մակերեսով հողամասից /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ խաղող հողամաս/ 0,4052149 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի, իսկ 0,0062951 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողամասի։
2․ 0,0062951 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
3․ Որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 0,41151 հա խաղող հողամասի համար 4115,1 քմ x 2724 դրամ = 11209535 դրամ /տասնմեկ միլիոն երկու հարյուր ինը հազար հինգ հարյուր երեսունհինգ/ դրամ։
4․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։