Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստատված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Արմեն Գրիգորիի Գրիգորյանի դիմումը
1. Քաղաքացի Արմեն Գրիգորիի Գրիգորյանի սեփականություն հանդիսացող 07-064-0353-0317 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,00404 հա մակերեսով հողամասի /գյուղատնտեսական նպատակային նշանակության, հողատեսք՝ վարելահող հողամաս/ նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 0,00404 հա վարելահող հողամասի համար 40,4 քմ x 4323,3 դրամ = 174670 դրամ / մեկ հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր յոթանասուն/ դրամ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։