Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29-րդ կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 25-ի թիվ 1/փ-24 եզրակացությունը և համաձայն սեփականատիրոջ դիմումի ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Գրիշա Խաչատուրի Աբգարյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայր գլխավոր հատակագծին համապատասխան Գրիշա Խաչատուրի Աբգարյանի սեփականություն հանդիսացող 07-064-0398-0009 կադաստրային ծածկագրի 0,35 հա մակերեսով բնակավայրերին նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսք նշանակությամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |