Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստաված Նոր Հաճըն համայնքի գլխավոր հատակագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի N 88 որոշմամբ ՝ որոշում եմ
1. << ԲԵԼ-ԱՐ ԴԱՅՄՈՆԴ>> ՍՊԸ-ին սեփականությամբ պատկանող 07-006-0013-0093 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող 0.059 հա մակերեսով, արդյունաբերություն, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության՝ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման: 2. Փոփոխել << ԲԵԼ-ԱՐ ԴԱՅՄՈՆԴ>> ՍՊԸ-ին սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի՝ 211.6 քառակաուսի մետր մակերեսով արտադրամասի և գրասենյակի գործառնական նշանակությունը՝ հասարակական սպասարկման օբյեկտի, 31.86 քառակաուսի մետր մակերեսով արտադրամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական սպասարկման կետի, 8.37 քառակաուսի մետր մակերեսով պարիսպը համարել հասարակական : 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում << ԲԵԼ-ԱՐ ԴԱՅՄՈՆԴ>> ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: