Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ ինքնակամ իրականացված շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Ազատ Ռուբիկի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող / հիմք՝ 27102021-07-0118 վկայական / Նոր Հաճըն համայնքի, Արգել գյուղի, 1-ին նրբանցքի,3-րդ փակուղի, թիվ 1 հասցեի, 07-014-0064-0033 կադաստրային ծածկագրի տակ գտնվող ինքնակամ իրականացված 113.83 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 17.59 քառակուսի մետր արտաքին մակերեսով հացատունը, 14.59 քառակուսի մետր արտաքին մակերեսով ամառային խոհանոցը, 40.62 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը,19.29 քառակուսի մետր մակերեսով ծածկոցը և 2.94 քառակուսի մետր մակերեսով քարե պարիսպը համարել օրինական/ հաշվառման ծածկագիր՝ 2022H14NKG/: 2. Ազատ Ռուբիկի Ղուկասյանը պարտավոր է ինքնակամ իրականացրած 208.86 քառակուսի մետր մակերեսով շինությունների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին մուծել 242950 ( երկու հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր հիսուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից: