Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1854
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1854

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18-ը մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի  24-րդ կետի 3-րդ ենթակետի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինությունները կառուցվել են  2011 և 2016 թվականներին, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ՝

1. Ճանաչել Նվարդ Վոլոդյայի Արզումանյանին սեփականության  իրավունքը Նոր Հաճըն   համայնքի, Ս.Ջուլֆյան 2-րդ թաղամասի, 5-րդ փողոց, թիվ 33 հասցեում գտնվող ,  0.04 հա տնամերձ  (հիմք՝ քաղվածք հողային բարեփոխուներ և սեփականաշնորհման հանձնաժողովի 12.09.1991 թվականի թիվ 9 որոշմամբ) և դրանից ավել օգտագործվող մինչև 20 տոկոս  0.00446  հա  հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 0.04446 հա/ հողամասի նկատմամբ, քանի որ դա չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամաս, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը,  հողամասը չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, որի օրինականցման դեպքում նախատեսված վճարներ չեն  գանձվում:

2.    Փոփոխել՝ Նվարդ Վոլոդյայի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող, 0.04096 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը՝ որպես բնակելի կառուցապատման հողամասի:

3.    Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագծերը (կցվում են):

4.    Նվարդ Վոլոդյայի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրի նշանակության, բնակելի կառուցապատման   07-006-0014-0025 կադաստրային ծածկագրով Ս.Ջուլֆյան 2-րդ թաղամասի, 5-րդ փողոց, թիվ 33  հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված  73.94 քառակուսի մետր  արտաքին մակերեսով բնակելի տունը, 19.54 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանը,  4.26 քառակուսի մետր  արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 2.19 քառակուսի մետր մակերեսով քարե պարիսպը համարել օրինական/ հաշվառման ծածկագիր՝ 2023YSYSRM /:

5.     Նվարդ Վոլոդյայի Արզումանյանը պարտավոր է  ինքնակամ կառուցված  99.93 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինության օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին մուծել 231440  (երկու հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր քառասուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

6.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner