Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, միաժամանակ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2 կետի դրույթները՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է․ 1․ Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (ծածկագիր՝ 07-048-0102-0020) հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) Նոր Գեղի Սուրբ Հովհանես Եկեղեցու սպասարկման համար՝ վանատուն և օժանդակ շինություն կառուցելու նպատակով։
2․Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի տրամադրման գործընթացը։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |