Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Լազար Արշավիրի Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքում Գետամեջ գյուղում 20-րդ փողոց, 15/1 հասցեի 07-025-0101-0009 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 67.36քմ արտաքին մակերեսով բնակելի տունը համարել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ հաշվառում 2023SKKFPM):
2. Լազար Արշավիրի Սարդարյանը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 57480/հիսունյոթ հազար չորս հարյուր ութսուն/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից: