|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 ապրիլի 2025 թվականի N 48-Ա |
ՀԱՃԸՆ ՊԱՐԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով <<Հաճըն պարային անսամբլ>> մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Ավետիսյանի գրությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի 08. 2. 4 <<Այլ մշակութային կազմակերպություններ>> հատվածի 4819 «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածից և <<Հաճըն պարային անսամբլ>> մշակութային բարեգործական հիմնադրամին հատկացնել 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 26-ին անսամբլի 15 ամյակին նվիրված հոբելյանական մենահամերգի իրականացման համար, որպես ֆինանսական աջակցություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -15 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷՄՄԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|