Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Նոր Հաճն համայնքի ղեկավարին 2021 թվականի հուլիսի 7- ին << Նոր Հաճընի պոլիկլինիկա>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատարի կողմից ներկայացված N 657 գրությունը՝ Նոր Հաճն համայնքի ավագանին`որոշում է. 1. << Նոր Հաճընի պոլիկլինիկա>> պետական փակ բաժնետիրական ընկերության համար նոր անալիազտորներ ձեռք բերելու նպատակով Նոր Հաճն համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 01.6.1 <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>>հատավծի 4637 <<Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածից հատկացնել 2000.0 հազար դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: |