Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելովՆոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Թաթուլ Հովհաննեսի Մարկոսյանի» ներկայացրած հայտը և N 34656 վճարման անդորագիրը՝ որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Թաթուլ Հովհաննեսի Մարկոսյանին» (պետական հաշվառման համար՝ 80.1260190) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 1 փողոց N 36 հասցեում գտնվող 25 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում /սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում/ իրականացնելու.
1) հանրային սննդի կազմակերպում և իրացում։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: