Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1․ Անդրանիկ Արտակի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 07-064-0397-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0․12607 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասին տալ հետևյալ հասցեն` Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քանաքեռավան, Երևանյան խճուղի,15 ծածկ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: