Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագիրը` Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. Նոր Հաճըն համայնքի ավագանու մեկ հերթական նստաշրջանի ընթացքում, մասնավորապես 2024թ. երկրորդ նստաշրջանի /սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 26/ ընթացքում կայացված թվով 5 ավագանու հերթական նիստերի և 42 քվեարկությունների ավելի քան կեսից բացակայելու հիմքով /4 նիստից և 28 քվեարկությունից/ ավագանու անդամ Գոռ Մեծոյանի լիազորությունները համարել դադարեցված:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |