Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Լիանա Սաֆարյանի» ներկայացրած հայտը և N 6794 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Լիանա Սաֆարյանին» (պետական հաշվառման համար՝ 80.01252) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ց.Խաչատրյան փ․ 2 նրբ․ թիվ 2 հասցեում գտնվող 29 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 2-րդ, 3-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: