Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի սեպտեմբերի 8-ի N 08092025-07-0139 սեփականության վկայական) Նոր Հաճըն համայնքի Ե․Չարենցի փողոց 2/3 հասցեում գտնվող 19,7 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 07-006-0031-0017 կադաստրային ծածկագրով 0,00197հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գոհարիկ Հարութի Պետրոսյանին։ 2.Ընդունել ի գիտություն, որ` 1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1) ավտոտնակի մեկ քառակուսի մետրի համար` 2316 (երկու հազար երեք հարյուր տասնվեց) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 6835 (վեց հազար ութ հարյուր երեսունհինգ) դրամ 4․ Գոհարիկ Հարութի Պետրոսյանը պարտավոր է վճարել 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին՝ 45630 (քառասունհինգ հազար վեց հարյուր երեսուն) դրամ` ավտոտնակի գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 134650 (հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր հիսուն) դրամ՝ հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գոհարիկ Հարութի Պետրոսյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհարիկ Հարութի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: