«Քար և Ավազ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ նախաձեռնող) նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյու-նահանման (ընդերքօգտագործման) աշխատանքների ժամկետի երկարաձգում (այսուհետ՝ նախատեսվող գործունեություն)։ Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցվի նվազագույնի: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձա-քննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025թ. փետրվարի «18»-ին, ժամը 14-00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա նախատեսվող գործունեության հանրային լսումը: Հանրային լսումն իրականացնում են նախաձեռնողը և համայնքը։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Նոր Գեղի վարչական ղեկավարի նստավայրի վարչական շենքում կամ Նոր Հաճըն համայնքի համացանցային պաշտոնական կայքից՝ www.municipality.hachn.am: Հանրությունը կարող է գրավոր դիտո¬ղու¬թյուններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցման հրա¬պա¬րա-կումից հե¬տո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Նախաձեռնողի հասցեն ՀՀ ք․ Երևան, Արշակունյաց պող. շ. 75Ա, բն. 8, հեռ. (+374) 55-44-33-55, էլ. Հասցե՝ vtarkhanyan@gmail.com: