Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 1 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Մարինա Ավանեսովայի» ներկայացրած հայտը և N 19016 վճարման հանձնարարականը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Մարինա Ավանեսովա»-ին (պետական հաշվառման համար՝ № 80.1378535) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Գայի 5 հասցեում 2024 թվականի ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը այլ արտաքին գովազդ տեղադրելու համար՝ 1,1 քմ:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: