Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 117-Ն որոշման N 2-րդ հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Միհրան Վարդազարյանի» ներկայացրած հայտը և վճարման հանձնարարագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Միհրան Վարդազարյանին» (պետական հաշվառման համար՝ 42.1134879) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Առողջարանային փ. 4-րդ փկղ. 11/1 հասցեում գտնվող 181 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի ընթացքում իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: