Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Նոր Հաճընի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1194
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ՆՈՐ ՀԱՃԸՆ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. ՆՈՐ ՀԱՃԸՆ, 0224 4 25 50, nor-hachn-meriya@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2025 թվականի N 1194

ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2019 թվականի նոյեմբերի 19-ի՝ 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն,Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, որոշում եմ.՝

1. Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի հուլիսի 29-ի N 29072025-07-0126 վկայական) Նոր Հաճըն համայնքի, Ե. Չարենցի փողոցի, թիվ 18/1 հասցեում գտնվող 41.31 քառակուսի մետր արտաքին մակերեսով տաղավարը, 17.16 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ շինությունը և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.01032 հա մակերեսով, 07-006-0026-0030 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Դավիթ Մհերի Զաքարյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1) տաղավարի և անավարտ շինության մեկ քառակուսի մետրի համար` 20844 (քսան հազար ութ հարյուր քառասունչորս) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 6835 (վեց հազար ութ հարյուր երեսունհինգ) դրամ: 4. Դավիթ Մհերի Զաքարյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին` 1218750 ( մեկ միլիոն երկու հարյուր տասնութ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ` տաղավարի և անավարտ շինության գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 705372 (յոթ հարյուր հինգ հազար երեք հարյուր յոթանասուներկու) դրամ՝ հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դավիթ Մհերի Զաքարյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Մհերի Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner