Ղեկավարվելով <<Քաղաքացիականօրենսգրքի>> 188-րդհոդվածի, Տեղականինքնակառավարման մասին օրենքի 35-րդհոդվածի 1-ինմասի 22-րդկետի, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2006 թվականիմայիսի 18-ի N 731-Նև 912-Նորոշումների, որոշմամբհաստատվածկարգի 29-րդև 48-րդկետերի՝ որոշում եմ
1.Նոր Հաճըն համայնքում Թեղենիք գյուղում 2-րդ փողոց 13/1 հողամաս հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 07-032-0519-0001-ից ծածկագրով, 0,01626 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասում ինքնակամ կառուցված 34․71քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 39քմ արտաքին մակերեսով մառանը, 5,38քմ արտաքին մակերեով պարիսպը համարել Նոր Հաճըն համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Հաշվառման ծածկագիր՝ 2023ZV9APL): 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը : 4. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում: 5. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցներն իրականացրած Գառնիկ Վոլոդյայի Խաչատրյանին սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: