Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր << Արման Ավետիսյանի >> ներկայացրած հայտը և N 115759710 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր << Արման Ավետիսյանին >> (պետական հաշվառման համար՝ 80․01455) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի Կենտրոն թաղ․թիվ 8 հասցեում գտնվող 32 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք․
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: