Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20 -Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Արման Ավետիսյանի» ներկայացրած հայտը և N 4069 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Արման Ավետիսյանին» (պետական հաշվառման համար՝ 80․01455) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի Կենտրոն թաղամասի 1-ին փողոց 13/1 հասցեում գտնվող 32 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք․
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: