Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքում Արգել գյուղում Արամ Ազատարարի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 07-014-0128-0007 կադաստրային ծածկագրից 0,06հա մակերեսով /սեփականության վկայական 07052025-07-0149/ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: