Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի սեպտեմբերի 5-ի N 05092025-07-0071 սեփականության վկայական) Նոր Հաճըն համայնքի Հ․Թումանյան փողոց 19/70 հասցեում գտնվող 37,7քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 07-006-0011-0098 կադաստրային ծածկագրով 0,00377հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գայանե Ներսեսի Պետրոսյանին։ 2.Ընդունել ի գիտություն, որ` 1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1) ավտոտնակի մեկ քառակուսի մետրի համար` 2316 (երկու հազար երեք հարյուր տասնվեց) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 6835 (վեց հազար ութ հարյուր երեսունհինգ) դրամ 4․ Գայանե Ներսեսի Պետրոսյանը պարտավոր է վճարել 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին՝ 87320 (ութսունյոթ հազար երեք հարյուր քսան) դրամ` ավտոտնակի գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 257680 (երկու հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր ութսուն) դրամ՝ հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գայանե Ներսեսի Պետրոսյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Ներսեսի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: