Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2 387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1.ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ գյուղում գտնվող, Հրաչիկ Վանիկի Գրիգորյանին և նրա ընտանիքին համատեղ սեփականության իրավունքով /սեփականության վկայական 1406375/ պատկանող բնակելի տանը/ կադաստրային ծածկագիր 07-066-0017-0006/ տրամադրել հասցե.
2․ՀՀ,Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Քարաշամբ, 2-րդ փողոց 22 բնակելի տուն:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: