Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղում գտնվող Իլյա Ռաֆիկի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին /վկայական 415268/ տրամադրել հասցե.
1․1․ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն համայնք, գյուղ Նոր Գեղի, Մ. Ավետիսյան փողոց, 9 բնակելի տուն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: