Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստաված «Կոտայք-6» միկրոռեգիոնալ մակարդակի՝համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը և հաշվի առնելով Գևորգ Նորիկի Հովհաննիսյանի դիմումը`որոշում եմ
1. Քաղաքացի Գևորգ Նորիկի Հովհաննիսյանի սեփականություն հանդիսացող 07-047-0202-0006 կադաստրային ծածկագրի 0,1515 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասից 0,04 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և որպես կադաստրային արժեքի տարբերության վճար սահմանել (վճարման հաշվեհամար 900115102122)՝ 0,04 հա վարելահող հողամասի համար 400 քմ x 2666,5 դրամ = 1066600 դրամ /մեկ միլիոն վաթսունվեց հազար վեց հարյուր / դրամ։
2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։