Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով Սիրական Զարմարի Քուրդօղլյանի դիմումը՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Սիրական Զարմարի Քուրդօղլյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-064-0326-0021 կադաստրային ծածկագրով 0,2737հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությամբ: |