Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29 կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 67-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքի գլխավոր հատակագծում կատարել համապատասխան փոփոխություններ՝ «ԱՐՄՎԱՀՇԻՆ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող 07-006-0013-0224 կադաստրային ծածկագրով 0,41005 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։ |