Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի, <<Համայնքային ծառայության մասին >> օրենքի 26 հոդվածի 1-ին մասի բ) կետի՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է. 1. ՆորՀաճընի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների` զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 5 %-ի չափով:
2. ՆորՀաճընի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների` 5 և ավել տարիների համայնքային ծառայության ստաժիհամար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 5 %-ի չափով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի1-ից: |