Ղեկավարվելով 2019թվականի նոյեմբերի 19-ի N225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշման, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ հիմք ընդունելով սեփականատիրոջ դիմումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Շամիր Վիլուշի, Մարսելյա Շամիրի, Սեդա Շամիրի, Գայանե Շամիրի, Աշոտ Շամիրի, Գևորգ Շամիրի Սարդարյաններին համատեղսեփականության իրավունքով պատկանող Նոր Հաճըն համայնքում Հարավարևելյան թաղամասի 1-ին փողոց թիվ 5հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 15,44քմ արտաքին մակերեսով բնակելի տունը համարելօրինական (հիմք սեփականության վկայական 2820756):
2. Շամիր Վիլուշի, Մարսելյա Շամիրի, Սեդա Շամիրի, Գայանե Շամիրի, Աշոտ Շամիրի, Գևորգ Շամիրի Սարդարյանները պարտավոր են սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Նոր Հաճընի համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին վճարել 35․760 /երեսունհինգ հազար յոթ հարյուր վաթսուն/ դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3․ Ուժը կորցրած ճանաչել Նոր Հաճըն համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 22-ի <ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ> N 105 որոշումը, 2024 թվականի հունվարի 25-ի N 334 տեղեկանքը և N 2220 գրությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է իրազեկելուն հաջորդող օրվանից: