Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 78-Ա որոշմամբ հաստաված Նոր Հաճըն համայնքի գլխավոր հատակագիծը, Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նպատակային և գործառական նշանակությունները Նոր Հաճըն համայնքի գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին ՝որոշում եմ.
1. Նոր Հաճըն համայնքին սեփականության իրավունքով պատկանող Նոր Գեղի գյուղի, 07-048-0217-0094,0016 կադաստրային ծածկագրի տակ գտնվող ` գյուղատնտեսական նպատակային նշանակության 2.43602 հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Նոր Հաճըն համայնքի գլխավոր հատակագծին` Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության` ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվանից: