Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Սարգիս Սարիբեկանի» ներկայացրած հայտը և 24190, 24191 վճարման անդորրագրերը որոշում եմ.
1.Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Սարգիս Սարիբեկյանին» (պետական հաշվառման համար՝ 273.04199) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղի 1 փողոց N 13 հասցեում գտնվող 48 քմ մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի ընթացքում իրականացնելու.
1)հանրային սննդի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացում.
2)հանրային սննդի օբյեկտում ծխախոտի արտադրատեսակների իրացում:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: