Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N 118-Ն որոշման N 2 հավելվածը, անհատ ձեռնարկատեր «Ազատ Աբրահամյանի» ներկայացրած հայտը և N 5479 վճարման անդորրագիրը` որոշում եմ.
1. Տալ թույլտվություն անհատ ձեռնարկատեր «Ազատ Աբրահամյանին» (պետական հաշվառման համար՝ 80.00279) Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղի Ուսանողական Փ. 4-րդ փկղ․15 հասցեում գտնվող, 50 քառակուսի մետր առևտրային մակերեսով հիմնական շինության ներսում 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու.
1) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք.
2) ծխախոտային արտադրատեսակների վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: