Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Նոր Հաճնի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 41-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
<<ՆՈՐ ԳԵՂԻԻ ԹԻՎ 3 ՄԱՆԱԿԱՊԱՐՏԵԶ ՆՈՒՀ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման պահանջներով Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.

1. « Նոր Գեղիի թիվ 3 մանկապարտեզ ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի « Նոր Գեղիի թիվ 3 մանկապարտեզ» » համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)։

2. Կազմակերպության կանոնադրությունում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխությունները և հաստատել կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

3. Հանձնարարել կազմակերպության տնօրենին` 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍՄԲԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք,Նոր Հաճըն
0224 4 25 50
nor-hachn-meriya@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53052630@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner