Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Յուրիկ Առաքելի Նավասարդյանի դիմումը` իրեն վարձակալության իրավունքով պատկանող հողամասի պայմանագիրը լուծելու մասին` որոշում եմ.
1.Վաղաժամկետ լուծել Յուրիկ Առաքելի Նավասարդյանի հետ կնքված Քանաքեռավան գյուղի / վկայական՝ 09042025-07-0074/ 0.5 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը:
2. Լիազորել Նոր Հաճընի համայնքապետարանի Քանաքեռավան գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Լևոնի Քամալյանին սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու համար հանդես գալու Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում: