Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> 2019 թվականի նոյեմբերի 19-ի 225-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի N 1023-Ն որոշմամբ, որոշում եմ.
1.Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2025 թվականի օգոստոսի 13-ի N 13082025-07-0155 սեփականության վկայական) Նոր Հաճըն համայնքի Հ․Թումանյան փողոց, 19/16 հասցեում գտնվող 21,4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 07-006-0011-0096 կադաստրային ծածկագրով 0,00214հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արշավիր Զորիկի Մկրտչյանին։ 2.Ընդունել ի գիտություն, որ` 1)շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշ ինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 3.1) ավտոտնակի մեկ քառակուսի մետրի համար` 2316 (երկու հազար երեք հարյուր տասնվեց) դրամ 3.2) առանձնացված հողամասի մեկ քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 6835 (վեց հազար ութ հարյուր երեսունհինգ) դրամ 4 Արշավիր Զորիկի Մկրտչյանը պարտավոր է վճարել 1) համայնքապետարանի 900115102221 հաշվեհամարին՝ 49570 (քառասունիննը հազար հինգ հարյուր յոթանասուն) դրամ` ավտոտնակի գինը. 2) համայնքապետարանի 900115102122 հաշվեհամարին` 146270 (հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր յոթանասուն) դրամ՝ հողամասի գինը. 5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արշավիր Զորիկի Մկրտչյանի կողմից: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշավիր Զորիկի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: