Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 23-ի թիվ 1/փ-74 եզրակացությունը և համաձայն սեփականատերեր Ավետիք Բենիկի Ավետիսյանի դիմումի Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Ավետիք Բենիկի Ավետիսյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան վերջիններիս սեփականություն հանդիսացող 07-064-0353-0343 կադաստրային ծածկագրով 0.32718հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք /0.09055հա/, վարելահող /0.17613հա/, արոտավայր /0.0605հա/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2.Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |