Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Բիդեք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը' Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է' 1.Տրամադրել նախնական համաձայնություն «Բիդեք» ՍՊԸ-ի կողմից Նոր Հաճըն համայնքի Արգել բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների իրականացմանը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |