Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով մասնագիտական առաջարկությունը՝ որոշում եմ
1.Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համայնքային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացնել՝ գործառնական դասակարգման 08.2.4 «Այլ մշակութային կազմակերպություններ» հատվածի տնտեսագիտական դասակարգման 4269 «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածից 2574330, 4239 §Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածից 477100, 4237 «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածից 990000 դրամ:
2. Հանձնարարել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտե սագիտական և գնումների կազմակերպման բաժնի պետ Ս. Բադալյանին ապահովել ֆինանսավորումը՝ ըստ հաստատված նախահաշվի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ` Գ.Կարապետյանի վրա
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: