Ղեկավարվելով <<Քաղաքացիականօրենսգրքի>> 188-րդհոդվածի, Տեղականինքնակառավարման մասին օրենքի 35-րդհոդվածի 1-ինմասի 22-րդկետի, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2006 թվականիմայիսի 18-ի N 731-Նև 912-Նորոշումների, որոշմամբհաստատվածկարգի 29-րդև 48-րդկետերի՝ որոշում եմ
1.Նոր Հաճըն համայնքում Արգել գյուղում 11-րդ փողոց, 1-ին փակուղի, 2/5 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 07-014-0012-0069-ից ծածկագրով, 0,00323հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասում ինքնակամ կառուցված 32,3քմ արտաքին մակերեսով ավտոտնակը համարել Նոր Հաճըն համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Հաշվառման ծածկագիր՝ 2022CTBY6R): 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունք ները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը : 4. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում: 5. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցներն իրականացրած Վանուշ Ռուբենի Ճաղարյանին սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: