Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 18-րդ և 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025թվականի մարտի 28-ի N 39-Ա որոշումը, որոշում եմ.
1. Նոր Հաճըն համայնքին Նոր Գեղի գյուղում սեփականության իրավունքով պատկանող 07-048-0452-0010 կադաստրային ծածկագրով 0,00683հա մակերեսով անշարժ գույքը /սեփականության վկայական N 07032025-07-0021/ անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը՝ ռազմական կարիքների բավարարման անհրաժեշտությամբ պայմանավորված:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: