Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 5-րդ կետի , Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 29 կետի , ՀՀ Կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 17-ի թիվ 2/փ-194 եզրակացությունը և համաձայն սեփականատերերի դիմումի ՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1․ Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացիներ Սամվել Օլեգի Ադյանի և Տարոն Մարտիրոսի Ավետիսյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան գյուղի գլխավոր հատակագծին համապատասխան Սամվել Օլեգի Ադյանի և Տարոն Մարտիրոսի Ավետիսյանի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 07-064-0314-0025 կադաստրային ծածկագրով 1,47845 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։
2․ Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը վճարելուց հետո։ |