Ղեկավարվելով <Համայնքային ծառայության մասին> օրենքի 19-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով , և հիմք ընդունելով 2025 թվականի հուլիսի 25-ի Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ատեստավորման հանձնաժողովի կողմից քվորում չապահովելը, հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ .
1.Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի կողմից հայտարարված 2025 թվականի հուլիսի 25-ին կայանալիք համայնքային ծառայողների ատեստավորումը տեղափոխել 2025 թվականի հուլիսի 31-ին ժամը 11:00-ին :
2.Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Անահիտ Միրզոյանին:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: