Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, որոշում եմ․ 1․ Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025թվականի փետրվարի 28-ի <<Նոր Հաճըն համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին>> N 28-Ա որոշման մեջ՝
1․1․Վերնագրում <անհատույց օգտագործման> բառերը փոխարինել <նվիրատվությամբ> բառով։
1․2․ 1-ին կետում <անժամկետ, անհատույց օգտագործման> բառերը փոխարինել <նվիրատվությամբ> բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |