Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Նոր Հաճըն համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի N 20-Ն որոշման N 1 հավելվածը, «ՆՈՐ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացրած հայտը և N 329252943 վճարման հանձնարարականը` որոշում եմ.
1․ «ՆՈՐ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական հաշվառման համար՝ 80.110.1330352) տալ 2025 թվականի ընթացքում Նոր Հաճըն համայնքի Պարգևաշեն 4-րդ թաղամաս 22 հասցեում գործող հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային գազերի վաճառքի կետում ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն։
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ` Խ. Թարվերդյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: