Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի՝ որոշում եմ.
1. Մկրտիչ, Նեկտար, Կարապետ, Նունե, Արսեն Թամարյաններին և Նելլի Աղաջանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 07-046-0142-0012 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.11487 հա մակերեսով այլ հողատեսք հողամասի գործառնական նշանակությունը փոխել կորիզավոր (երրորդ կարգ) հողատեսքի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: