Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 14 ապրիլի 2025 թվականին կայացած հանրային լսման արձանագրությունը' Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է' 1.Տրամադրել նախնական համաձայնություն Կոտայքի մարզ Նոր Հաճըն համայնք ք. Նոր Հաճըն Պարգևաշեն 1-ին թաղ. 2-րդ փող. 9 հող. հասցեում հեղուկ վառելիքի և էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան, ֆուդկորտ, ավտոտեխսպասարկման և ավտոլվացման կետեր կառուցելու համար:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |