Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ կետի, Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածի 12-րդ կետի և հիմք ընդունելով Տարոն Մերուժանի Հովհաննիսյանի դիմումը՝՝Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է 1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, բավարարել քաղաքացի Տարոն Մերուժանի Հովհաննիսյանի դիմումը և Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի գյուղում վերջինիս սեփականություն հանդիսացող 07-048-0423-0014 կադաստրային ծածկագրով 0,173 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ծանուցմանը հաջորդող օրվանից: |